«Ռոստեխ»-ի կազմում ներառված Միացյալ սարքաշինական կորպորացիայի մասնագետները հարվածային դրոնների երամի դեմ արդյունավետ պայքարելու համար զենք են ստեղծել: Այս մասին ՏԱՍՍ-ին հաղորդել է կորպորացիայի ներկայացուցիչը:

«Այն ֆիզիկապես չի ոչնչացնում դրոնները, բայց խափանում է դրանց աշխատանքը՝ դրոնն անօգուտ երկաթի եւ պլաստիկի կտորի վերածելով»,- ասել է գործակալության աղբյուրը:

Նրա խոսքով՝ այստեղ պայքարի ավանդական միջոցներն անուժ են: «Մեր համակարգերը պարզապես ռոբոտների երամին թույլ չեն տա նշանակության վայր հասնել»,- ասել է կորպորացիայի ներկայացուցիչը:

Ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին հայտնվել այն մասին, որ ԱՄՆ-ն հարվածային դրոնների երամ է փորձարկել՝ հակաօդային պաշտպանությունը ճնշելու կամ հարձակողական զենքերը ոչնչացնելու համար: