Վանաձորում շուտով կսկսվի «Թումո» տեխնոլոգիական կենտրոնի շինարարությունը: Այս մասին հոկտեմբերի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտնել է Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Բարեգործների, այդ թվում՝ Սեմ Սիմոնյանի հիմնադրամի հետ բանակցություններն արդեն մեկնարկել են:
«Շուտով հիմնադրամին հողատարածք կհատկացվի: Այնուհետեւ կսկսվեն շինարարության նախապատրաստական աշխատանքները»,- ասել է մարզպետը:
Հիշեցնենք, որ «Թումո» կենտրոններ են գործում Երեւանում, Գյումրիում, Դիլիջանում եւ Ստեփանակերտում:




























