The Wall Street Journal-ը հրապարակել է Samsung Galaxy S8-ի արտաքին տեսքի եւ «միջուկի» մասին առաջին տեղեկությունները: Ինսայդերները պնդում են, որ գաջետը ավելի «մոնոլիտ» կլինի, քան նախորդը, փոխանցում է RG-ն:

Ենթադրվում է, որ սմարթֆոնը կունենա բոլորովին նոր տեսախցիկ՝ ֆոտոմոդուլով, որը կարող է չափել գույնի խորությունը:  Այսինքն՝ լուսանկարներն ավելի պրոֆեսիոնալ տեսք կունենան:

Սարքը կունենա ձայնային օգնական, որն իր գործառնությամբ գերազանցում է Siri-ին:

Ակնկալվում է, որ այն կունենա QHD էկրան՝ 2560 х1440 պիքսել հնարավորությամբ:

Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Samsung Galaxy S8-ը կունենա Qualcomm Snapdragon 830 չիպ, 6 գբայթ օպերատիվ հիշողություն եւ առնվազն 64 գբայթ ներդրված հիշողություն: