Իրավիճակների զարգացման առավել հավանական տարբերակները կանխատեսելու մարդկանց կարողությունը զարգացած ուղեղի առավելությունն է՝ գումարած կենսական փորձը: Համակարգիչները չունեն ոչ մեկը, ոչ  մյուսը: Սակայն դրանք կարող են կանխատեսել ապագան, պնդում են ամերիկացի գիտնականները, որոնք դրա համար հատուկ ծրագրային ապահովում են մշակում, փոխանցում է Planet-today-ը:

«Մենք կարծում ենք, որ արհեստական ինտելեկտին մոտ ալգորիթմների ուսուցման համար կարելի է օգտագործել տվյալների մեծ ծավալը, որոնք մարդիկ բեռնում են ինտերնետ: Մեր համակարգը հազարավոր TV շոուներ դիտելուց հետո կարող է մեծ հավանականությամբ սահմանել, թե օրինակ երկու մարդ հանդիպման ժամանակ կգրկախառնվեն, թե ոչ»,- պատմում են Մասաչուսեթսի տեխնոլոգիական համալսարանի աշխատակիցները:

Նրանք վստահ են, որ նման մշակումները ՏՏ նոր տեսակներ ստեղծելու բանալին են, որոնք կարող են ռոբոտների մեջ կյանք ներդնել: