Goldman Sachs փորձում է Apple ընկերությանը համոզել Time Warner մեդիահոլդինգը գնելու այլընտրանքային առաջարկ կատարել: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով իր տեղեկացված աղբյուրին:

Հայտնի է դարձել, որ Goldman Sachs-ը չի մտել  AT&T's-ը եւ Time Warner-ը միավորելու 85 մլրդ դոլար արժեքով հնարավոր գործարքի խորհրդատուների մեջ:

Նախկինում AT&T-ն պաշտոնապես հաստատել էր Time Warner մեդիահոլդինգը գնելու պլանները: Միեւնույն ժամանակ ԱՄՆ Սենատի հակամենաշնորհային օրենսդրության հարցերով կոմիտեն հայտնել է այդ գործարքը «մանրակրկիտ ուսումնասիրելու» պլանների մասին: