Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինը այսօր՝ հոկտեմբերի 22-ին  կայցելի Կրասնոդարի մարզի այն շրջաններ, որոնք տուժել են տասնյակ մարդկանց կյանք խլած ուժեղ ջրհեղեղից:

Հասցված վնասի գնահատումն արդեն իրականացնում են միջգերատեսչական հանձնաժողովները: Երկրի կառավարությունը խոստացել է ֆինանսական օգնություն հատկացնել ջրհեղեղի հետեւանքների վերացման համար:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, հոկտեմբերի 16-ի գիշերը Կրասնոդարի մարզի Տուապսեի շրջանում հորդ անձրեւներ են սկսվել, որոնց արդյունքում բարձրացել է Պշենախա եւ Տուապսինկա գետերի հունը: Սարսափելի հեղեղի պատճառով զոհվել են 14 Մարդ: Զոհերից երկուը Հայաստանի քաղաքացիներ են՝ 33-ամյա Արթուր Աբովյանն ու 73-ամյա Ալբերտ Բախշիեւիչը: Նախնական տվյալներով, ջրհեղեղը մի քանի հարյուր միլիոն ռուբլու վնաս է հասցրել: