«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրության ընդլայման մասին: Սկսած սույն թվականի հոկտեմբերի 26-ից բացի Սյունիքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Լոռվա եւ Արագածոտնի շրջաններից, ծրագիրը կիրականացվի նաեւ Կոտայքի եւ Շիրակի մարզերում:

«Շարժական գրասենյակ»-ը տրամադրում է ընկերության կողմից մատուցվող բազմաթիվ ծառայություններ. բաժանորդները կարող են վճարել ամրակցված եւ բջջային հեռախոսակապի, ինչպես նաեւ ինտերնետ կապի ծառայությունների համար, վերալիցքավորել հաշիվը, ձեռք բերել SIM-քարտեր, հեռախոսներ, միանալ ընկերության կողմից առաջարկվող ծառայություններին, ստանալ հաշվի վերծանում եւ այլն:

«ԱրմենՏել» ընկերությունը, հանդիսանալով խոշորագույն միասնական օպերատոր, մատուցում է կապի ծառայությունների ամենալայն շրջանակն ողջ երկրում: Մենք հետագայում մտադիր ենք էլ ավելի ընդլայնել «Շարժական գրասենյակ» ծրագրի աշխարհագրությունը` դարձնելով ընկերության կողմից մատուցվող ծառայություններն ավելի հասանելի եւ հարմարավետ»,- նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն:
Նշենք, որ «գրասենյակ անիվների վրա» ծրագիրը մեկնարկել է սույն թվականի մայիսի 31-ին: Հեռավոր վայրերի բնակչությունը նախապես կտեղեկացվի իրենց գյուղում շարժական գրասենյակի աշխատանքային օրերի եւ ժամերի վերաբերյալ: