Իրանում՝ Խորեմշեհր քաղաքում խորջրյա հիմքերի գործարանում պայթյուն է տեղի ունեցել, հաղորդել է իրանական Iribnews հեռուստաընկերության պաշտոնական կայքը:
Նախնական տեղեկություններով, միջադեպի պատճառը իրանա-իրաքյան պատերազմի ժամանակներից մնացած ականի պայթյունն է: Միջադեպի արդյունքում զոհվել է մեկ, վիրավորվել երկու մարդ:




























