Մոսկվայի հյուսիսային շրջանում հարբած վարորդը փորձել է վրաերթի ենթարկել ոստիկանության աշխատակցին եւ մխրճվել է ճանապարհապարեկային ծառայության մեքենայի մեջ: Այս մասին հայտնում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը:
Նշվում է, որ միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 29-ի երեկոյան: Ծառայության մեջ գտնվող Ճանապարհապարեկային ծառայության անվտանգության ջոկատի երկրորդ վաշտի տեսուչ ավագ լեյտենանտը փորձել է կանգնեցնել Saab 95 ավտոմեքենան: Ավտոմեքենայի վարորդը ոստիկանության աշխատակցի պահանջն անտեսել է եւ փորձել է աշխատակցին վրաերթի ենթարկել, որը մնացել է մեքենայի ծածկին կպած:
Ի վերջո, ավտոմեքենան կանգնեցվել է Ճանապարհային երթեւեկության անվտանգության պետական տեսչության աշխատակիցների կողմից: Ավտոմեքենայի մեջ հայտնաբերվել են հարբած 24-ամյա վարորդը եւ 34-ամյա ուղեւորը:




























