Մի քանի տարի առաջ նորվեգացի ինժեներ ու դիզայներ Միգել Վալենսուելան ստեղծել է PancakeBot կոչվող փրինթեր, որը կարող է նրբաբլիթներ թխել։ Սարքը լցնում է թարմ խմորը տաք մակերեսի վրա՝ օգտվելով ծրագրային ապահովումից ներբեռնած պատկերներից, հայտնում է Kedem –ը։

Ի սկզբանե տղամարդը Lego –ից էր ստեղծել PancakeBot–ի նախատիպը՝ իր երկու փոքր դստրերին զվարճացնելու համար։ Բայց երկու տարի անց Kickstarter քրաուդֆանդիգային հարթակում հաջող արշավից հետո, հավաքելով կես միլիոն դոլար, փրինթերը հասանելի է դարձել վաճառքում՝ 2999․99 դոլարով։ Հիմա այն հասանելի է միայն ԱՄՆ ու Կանադայի գնորդներին, բայց մոտ ապագայում այն կկարողանան ձեռք բերել ամբողջ աշխարհի գնորդները, ու համոզվել, թե ինչ հեշտ ու հետաքրքիր է սարքով նրբաբլիթ թխելը։