Մոսկվայում ոստիկանության աշխատակիցն ինքնասպան է եղել: Նա կրակել է իր գլխին գազային ատրճանակից:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը»` հղում անելով իրավապահ մարմիններում իր աղբյուրին, ոստիկանության մետրոպոլիտենի վարչության բաժնի ղեկավար 34-ամյա աշխատակցի մարմինը հայտնաբերվել է այս գիշեր ժամը 12-ին` իր բնակարանում:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ տղամարդը գտնվելիս է եղել հերթական արձակուրդում:
Ինքնասպանության պատճառները պարզվում են:





























