Բրիտանական Բրիստոլի համալսարանի եւ Ռոբոտեխնիկայի լաբորատորիայի ինժեներները ջրային կենդանիների հիշեցնող ռոբոտ են ստեղծել, որը կարող է էներգիա ստանալ կենդանի օրգանիզմներ կլանելով: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով NewScientist պարբերականը:
Ռոբոտը «բերանի» միջոցով կենդանի օրգանիզմներով ջուր է կլանում: «Սնունդը» հասնում է արհեստական ստամոքս, ինչի արդյունքում մեքենան իրեն անհրաժեշտ էներգիա է ստանում:
Մասնագետների խոսքով՝ ներկայում կենսաբանական նյութից հնարավոր է միայն ոչ մեծ քանակությամբ էներգիա ստանալ: Սակայն մշակողները կարողացել են նվազեցնել ռոբոտի էներգիայի պահանջակը՝ դրա առանձին մասերը պոլիմերից պատրաստելով:
Քանի որ ռոբոտը կարող է երկար ժամանակ առանց մարդու միջամտության աշխատել, գիտնականները հույս ունեն, որ այն կօգտագործվի ճառագայթման հետեւանքով կամ թունավոր նյութերով աղտոտված ջրային միջավայրում:




























