Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամը հայտարարում են «Երեխաների խոսքի ուժը» ծրագրի մեկնարկի մասին։ Ծրագրի մեկնարկը տրվեց Արարատի մարզի  Նոր Խարբերդ համայնքում հանրային իրազեկման միջոցառումների շարքով։

«Երեխաների խոսքի ուժը»  ծրագրի նպատակն է օգտագործելով ժամանակակից տեխնոլոգիաների հնարավորությունները զարգացնել երեխաների եւ պատանիների ստեղծագործ, քննադատական եւ այլընտանքային մտածողությունը, բարձրացնել ծնողների եւ համայնքի բնակիչների իրազեկվածությունը երեխաների բարեկեցության վերաբերյալ։ Ծրագիրը կիրականացվի Արարատի,  Վայոց  Ձորի եւ Տավուշի մարզերի Նոր Խարբերդ, Այնթափ,  Եղեգնաձոր, Վայք, Իջեւան եւ Դիլիջան համայնքներում։

Ծրագրի շրջանակում հանդիսավոր արարողությամբ ստորագրվեց եռակողմ փոխըմբռնման հուշագիրը, որը կխթանի երեխաների պաշտպանության ոլորտում արդյունավետ եռակողմ համագործակցության գործընթացը Հայաստանում:

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ողջունելով ներկաներին նշեց. «Beeline–ը ողջունում եւ կարեւորում է այն ծրագրերի իրականցումը, որոնք օգնում են  երեխաներին եւ երիտասարդներին փոխել իրենց կյանքը դեպի ավելի լավը: Կրթվելու եւ զարգանալու պայմանները պետք է հավասար լինեն յուրաքանչյուր երեխայի համար, քանի որ երեխան է հանդիսանում համայնքի զարգացման երաշխիքը եւ պետության վաղվա քաղաքացին։ Մեզ համար, հատկապես կարեւոր է  այն ծրագրերի իրագործումը, որոնք թվային տեխնոլոգիական լուծումների միջոցով նպաստում են ապագայի կերտմանը»:

«Մանկական զարգացման հիմնադրամի եւ Beeline-ի  համագործակցությունը գնալով ընդլայնվում է՝ նորանոր փոփոխություն մտցնելով  Հայաստանի երեխաների եւ երիտասարդների կյանքում: Այս ծրագիրը հնարավորություն է տալիս մարզերում աջակցել Տեղական ինքնակառավարման մարմիններին, նպաստել երեխաների պաշտպանության համակարգի համայնքային մակարդակում գործող  Խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովների արդյունավետ աշխատանքին»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։

Հավելենք նաեւ, որ  Beeline-ը եւ Մանկական զարգացման հիմնադրամն իրականացնում են սոցիալական ծրագրեր սկսած 2011 թ.-ից: Համագործակցության շրջանակում ստեղծվել է «Մենք» մանկական ներառական թատերախումբը, ինչպես նաեւ անցկացվել են արտ-թերապիայի կուրսեր, որոնք նպաստում են երեխաների ինտեգրմանը հասարակություն: «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում հիմնադրամին տրամադրվել է «0-8000-1007» վստահության հեռախոսահամարը, երկրի 10 դպրոցներում ու մանկապարտեզներում բացվել են «Beeline երեխաների զարգացման անկյուններ» հատուկ կարիքներով երեխաների համար։