Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւը չի մասնակցելու անվտանգության հարցերով Մյունխենյան համաժողովին, որը կայանալու է եկող տարվա փետրվարին: Մեդվեդեւին հրավիրել էր դրա նախագահ Վոլֆգանգ Իշինգերը:
«Կոմերսանտ» թերթի տվյալներով, Մեդվեդեւի պլանները փոխվել են, երբ իմացել է, որ համաժողովի գլխավոր թեման լինելու է իրավիճակը Կովկասում, նաեւ համաժողովին ելույթ է ունենալու Միխայիլ Սահակաշվիլին:
Կրեմլի պաշտոնական վարկածը, սակայն, տարբեր է: «Ռուսաստանի նախագահը խիտ գրաֆիկ ունի»,- ասել են Կրեմլում:
Արդյունքում Մեդվեդեւը ստիպված է եղել իր ելույթն ունենալ հոկտեմբերի 20-ին` Մյունխենյան համաժողովի մասնակիցների առջեւ: Նա կոչ է արել կոտրել կարծրատիպերը:





























