Թաիրով գյուղի տներից մեկից հոկտեմբերի 16-ին գողություն կատարած երիտասարդը բերման է ենթարկվել: Օրը ցերեկով ինչ-որ մեկը բաց պատուհանով մտել էր տուն, ննջասենյակի պահարանից հափշտակել ոսկեղենը եւ փախել:
Պարզվել է, որ գողություը կատարել է Երեւանի բնակիչ Արայիկ Սարգսյանը, որը հոկտեմբերի 19-ին Երեւանից բերման է ենթարկվել:
Հարուցվել է քրեական գործ:











