Ստավրոպոլում 12 կովկասցիներ լեզգինկա են պարել հենց քաղաքի կենտրոնում: Ականատեսների վկայությամբ, տաքացած երիտասարդները հարբած են եղել եւ պարելուց բացի անցորդների հասցեին վիրավորական արտահայտություններ են արել:

Ոստիկանության Ստավրոպոլի վարչության հասարակական անվտանգության բաժնի պետ Վասիլի Լիտվինովն ընդգծել է, որ կովկասցիներին կալանել են 10 օրով ոչ թե պարելու, այլ «հասարակական կարգը խախտելու համար, որն ուղեկցվել է հասարակության հանդեպ անհարգալից վերաբերմունքով եւ վիրավորանքներով»:

Ռուս պաշտոնյաները որոշել են փոխզիջման գնալ եւ խնդրի համար ստեղծագործ որոշում գտել: Իշխանությունները որոշել են «տարերային պարերի» դեմ պայքարել լեզգինկայի հատուկ մրցույթներ կազմակերպելով:

Ստավրոպոլի մարզի կառավարության ղեկավարի տեղակալ Վասիլի Բալդիցինն ավելի վաղ հայտնել էր, որ այս տարի իշխանությունները մտադիր են Հյուսիսային Կովկասի բոլոր ռեգիոննների  երիտասարդների համար լեզգինկայի պաշտոնական մրցույթ կազմակերպել, հաղորդում է Newsru.com-ը: