Այս տարվա օգոստոսին Կոնգոյում ուղեւորատար օդանավի կործանման պատճառը եղել է կոկորդիլոսը, որի հետեւանքով 20 մարդ է մահացել: Ըստ քննության տվյալների՝ որոնք հիմնված են նաեւ աղետից կենդանի մնացած միակ ուղեւորի ցուցմունքների վրա, ուղեւորներից մեկը կոկորդիլոս է տեղափոխել, որին թաքցրել է ուղեբեռում:  Երբ օդանավն սկսել է վայրէջք կատարել, կենդանին դուրս է եկել պայուսակից եւ խուճապ առաջացրել:

Ուղեւորները սկսել են գլխապատառ վազել ինքնաթիռում, եւ փոքրիկ Let L-410 Turbolet ինքնաթիռը կորցրել է տիրապետումն ու բախվել օդանավակայանից մի քանի հարյուր մետր հեռու գտնվող տանը:

The Sun-ը գրում է, որ ճակատագրի հեգնանքով կոկորդիլոսը կենդանի է մնացել, նրան ավելի ուշ սպանել են փրկարարները:

Օդանավի կործանումը տեղի էր ունեցել օգոստոսի 25-ին` Բանդուդու քաղաքի մոտ: