Ոստիկանությունն սկսել է հետաքննություն անցկացնել, երբ Հարավային Կալիֆորնիայի մի բնակչուհու մեքենայից դիակ է հայտնաբերել, հաղորդում է Mignews-ը:
Կոստա-Մեսայի ոստիկանության տվյալներով, մարմինը հայտնաբերվել է, երբ տեղեկություն է ստացվել, որ մի մեքենա խցանում է առաջացրել ճանապարհին:
Սերժանտ Էդ Էվերետի խոսքով, իրենք սարսափելի վատ հոտ են զգացել, եւ շորի տակից հայտնաբերել են կնոջ դին:
Մեքենան վարող կինը խոստովանել է, որ թույլ է տվել անտուն կնոջը գիշերել իր մեքենայում, եւ մի անգամ առավոտյան հայտնաբերել է, որ նա մահացել է: Մեքենայի տիրուհին վախեցել է դիմել ոստիկանությանը:
Ըստ ոստիկանության, դիակի մնացորդները մասամբ մումիֆիկացվել են, եւ կարելի է ենթադրել, որ դիակը մեքենայում է եղել 3-ից 10 ամիս:





























