Time ամսագիրը նշել է iOS եւ Android օպերացիոն համակարգերի համար 2016 թվականի լավագույն հավելվածները: Պարբերականը հորիզոնականներով վարկանիշ չի կազմել, այլ պարզապես ցանկ է հրապարակել: Time-ում պարզաբանել են, որ հավելվածները տարբեր գործառույթներ ունեն, այդ պատճառով էլ դժվար է դրանք համեմատել:
Մասնավորապես, ըստ Gazeta-ի, ցանկում ընդգրկվել են դրամական փոխանցումների համար Venmo հավելվածը, հաղորդագրություններ ուղարկելու համար Messages-ը, Signal չաթ-հավելվածը, Snapchat եւ WhatsApp մեսենջերները, Pokémon Go եւ Super Stickman Golf 3 խաղերը, Spotify երաժշտական ծառայությունը:
Բացի այդ՝ ցանկում ներառվել են նաեւ նկարների մշական Prisma ծրագիրը, Google Translate-ը, երաժշտական տեսանյութեր դիտելու համար նախատեսված Vevo ծառայությունը, Reddit-ը, ընթերցանության համար նախատեսված Pocket հավելվածը:



























