Բրիտանացի դիզայներ Յոնի Ալթերը Air Jordan մարզակոշիկի ձեւ ունեցող եռաչափ փազլ է հավաքել, փոխանցում է Lenta-ն:
Air Jordan-ը հանրահայտ ապրանքանիշ է, որը ամերիկացի բասկետբոլիստ Մայքլ Ջորդանի համար մշակել է Nike ընկերությունը: Այս հավաքածուի առաջին նմուշները թողարկվել են 1985 թվականին՝ Chicago Bulls թիմի գույներով: Դա մարզական նորաձեւության մեջ յուրատեսակ հեղափոխություն էր. մինչ այդ մարզիկները հարթակ էին դուրս գալիս միայն սպիտակ կոշիկներով, իսկ Ջորդանի մարզակոշիկները կարմիր-սեւ էին:











