Նոյեմբերի 2-ին հանրապետությունում սպասվում են առատ տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ հիմնականում ձյան տեսքով, առանձին ճանապարհահատվածներում սպասվում է բուք, ցածր տեսանելիություն և մերկասառույց:

Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 2-ի ցերեկն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ի տեղեկացմամբ, Երեւանում նոյեմբերի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Մայրաքաղաքում գիշերը կդիտվի +2+4, իսկ վաղը ցերեկը՝ +6+8 աստիճան տաքություն:

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` 0-4, ցերեկը` 0+3,

Կոտայքում՝ գիշերը` 0-4, ցերեկը` 0+3,

Գեղարքունիքում՝ գիշերը` 0-4, ցերեկը` 0+3,

Լոռիում՝ գիշերը` 0-3, ցերեկը` +1+4,

Տավուշում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +2+5,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` 0-4, ցերեկը` 0+3,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը՝ +5+8,

Արարատում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +6+9,

Արմավիրում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +6+9,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` 0-4, ցերեկը` 0+3,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +2+5, ցերեկը` +6+9,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +3+6, ցերեկը` +5+8,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` 0+3, ցերեկը` +1+4,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +1+4, ցերեկը՝ +2+5: