Թուրքական ոստիկանությունը, կաշառակերության դեմ պայքարի շրջանակներում իրականացված գործողությունների ընթացքում, բերման է ենթարկել 40 հոգու, այդ թվում՝ Թուրքիայի վճռաբեկ դատարանի 2 նախկին անդամի եւ փաստաբանների։
Թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանական գործողություններն իրականացվել են Համաշխարհային առեւտի կենտրոնին հատկացված հողատարածքի հետ կապված 6 տարի տեւող դատավարության շրջանակներում։
Կալանման որոշում է կայացվել նաեւ Ստամբուլի առեւտրի պալատի նախագահ Մուրադ Յալչընթաշի նկատմամբ, ով ներկայումս արտասահմանում է գտնվում։




























