Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հունաստանի մայրաքաղաքում հանդիպել է Հունաստանի իր գործընկեր Յորղոս Պապանդրեուի հետ։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ Հունաստանի վարչապետի հետ հանդիպմանը մասնակցել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարներ Ահմեդ Դավութօղլուն եւ Դիմիտրիս Դրուցասը։
Հանդիպման մասին դեռ մանրամասներ չկան։
Էրդողանն Աթենք է մեկնել՝ մասնակցելու Միջերկրածովյան կլիմայական փոփոխություններին նվիրված գագաթաժողովին։





























