2011 թվականի մարտին կկայանա  «Նոր ալիք» ամենամյա երաժշտական փառատոնի ազգային նախընտրական փուլը: Հոկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեցին «Արմենիա» հեռուստանըկերության գործադիր պրոդյոսեր Մարգարիտ Գրիգորյանը, «Նոր ալիք» մրցույթի տնօրեն Ալեքսանդր Ռումյանցեւը:

Մարգարիտ Գրիգորյանն ասաց, որ ընտրական փուլի դիմումների ընդունման ժամկետները պարզ կլինեն առաջիկա մի քանի օրերի ընթացքում: Այդ մասին կհայտարարվի նաեւ հեռուստաընկերություններով:

Ազգային ընտրական փուլեր անցկացվում են մի շարք երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ղազախստանոմ, Լատվիայում, Ուկրաինայում, Գերմանիայում եւ մի շարք այլ երկրներում:

Հայաստանում անցկացվող ազգային ընտրական փուլի ժյուրիի կազմում ընդգրկված կլինեն «ԱՐՍ» ընկերության ղեկավարությունը, որն էլ զբաղվում է համերգի կազմակերպչական աշխատանքերով, Ռուսաստանի եւ Հայաստանի մշակութային գործիչեր: Հայաստանում ազգային ընտրական փուլը կավարտվի  մարտին կայանալիք մեծ գալահամերգով, որին կմասնակցեն Հայաստանի, Ռուսաստանի եւ ԱՊՀ երկրների աստղերը, «Նոր ալիքի» անցած տարիների  մասնակիցները:

Նշենք, որ 2011 թվականին կնշվի «Նոր ալիք» երիտասարդ կատարողների միջազգային փառատոնի 10-ամյակը: