ՌԴ-ի եւ Թուրքիայի ԶՈւ Գլխավոր շտաբերի պետեր Վալերի Գերասիմովն ու Հուլուսի Աքարը Մոսկվայում քննարկել են Սիրիա-Իրաք սահմանին տիրող իրավիճակը Մոսուլում ԻՊ-ի դեմ պայքարի ենթատեքստում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

Տեղի է ունեցել կարծիքների փոխանակում Սիրիայի հյուսիսում եւ Սիրիա-Իրաք սահմանին տիրող րավիճակի շուրջ Մոսուլում ԻՊ-ի դեմ պայքարի ենթատեքստում: Գերչատեսչությունից հայտնել են, որ հանդիպումն ընթացել է կառուցողական մթնոլորտում: «Կողմերն ըմբռնման են հասել երկու երկրների ԶՈւ Գլխավոր շտաբերի միջեւ կապ պահպանելու հարցում»,- նշել են ՊՆ-ից: