Թայվանի բնակչուհի Չեն Վեյ-Իյը կամուսնանա ինք իր հետ: Ամուսնության արարողությունը կկայանա մյուս ամիս: Վեյ-Իյը հույս է հայտնել, որ իր օրինակին կհետեւեն նաեւ այլ աղջիկներ:
Չենը չի կարող պաշտոնապես գրանցել իր հարաբերություններն ինքն իր հետ, այդ պատճառով նա պատրաստ է երկրորդ անգամ ամուսնանալ, եթե հանդիպի համապատասխան տղամարդու:
Նշենք, որ ավելի վաղ մամուլում արդեն տեղեկատվություն էր հայտնվել այն մարդկանց մասին, ովքեր ամուսնանում են իրենք իրենց հետ: Մանավորապես Նիդեռլանդների բնակչուհի Ջենիֆեր Հուսը եւս ամուսնացել է ինքն իր հետ, իսկ չինացի Լյո Յոն ամուսնացել էր իր լուսանկարի հետ:


























