NASA-ի Curiosity մարսագնացը Կարմիր մոլորակի մակերեւույթին արտասովոր ձեւ ունեցող մետաղական երկնաքար է հայտնաբերել: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Gizmodo կայքը:
Նախկինում նույնպես Curiosity-ն Մարսի վրա երկնաքարեր գտել է, բայց սա ուշադրություն է գրավել կատարյալ հարթ մակերեսով կլոր ձեւի պատճառով: Egg Rock անունը ստացած երկնաքարի շառավիղը 4 սմ է:
Արիզոնայի համալսարանի գիտնականները կարծում են, որ հայտնաբերված երկնաքարը կազմված է նիկելից եւ երկաթից: Egg Rock-ը նախկինում պատկանել է Մարսի աստերոիդների գոտուն:
Մարսի պայմանների շնորհիվ մոլորակի վրա ընկնող երկնաքարերը կարող են միլիոնավոր տարիներ շարունակ պահպանել իրենց սկզբնական տեսքը:




























