Apple ընկերությունը մշակողներին է ներկայացրել iOS օպերացիոն համակարգի հերթական թարմացման բետա-տարբերակը, որում նոր էմոձիներ կհայտնվեն: Օգտատերերին հասանելի կլինեն մարդկանց դեմքեր, որոնք ափը դեմքին են հենում (ֆեյսփալմ) եւ ուսերն են թոթվում: Այս մասին հայտնում է Mashable պարբերականը:

Apple-ը նաեւ աջակցել է սեռերի հավասարությանը՝ Google-ից հետո ավելացնելով բժիշկներ, ուսուցիչներ, հրշեջներ, խոհարարներ աշխատող կանանց էմոձիներ:

Դրանից զատ, նոր դեմքերի մեջ ներառված է երաժիշտ Դեւիդ Բոուի կերպարը, որը մահացել է 2016-ի սկզբին: iOS 10.2 տարբերակներն ընդամնեը 72 նոր էմոձի կպարունակեն: