Google, Apple եւ Mozilla ընկերություններն այլեւս չեն վստահի ՝ չինական Qihoo 360 ընկերությանը պատկանող WoSign եւ StartCom կենտրոնների տրամադրած սարտոնագրերին, հայտնում է TJournal–ը։
Chorme, Safari եւ Firefox-ի բրաուզերների նոր տարբերակները կհրաժարվեն աշխատել այն կայքերի հետ, որոնք արտոնագրերը տրամադրվել են 2016-ի հոկտեմբերի 21-ից հետո։
Ընկերությունները ենթադրում են, որ WoSign–ը չի պահպանում չափորոշիչները, թաքցնում է խախտումները ու անփույթ է վերաբերում խոցելի տեղերին։ Նաեւ չինական կենտրոնը թաքուն ձեռք է բերել իսրայելական StartCom–ը։
Qihoo 360-ն արդեն պաշտոնից հեռացրել է չինական կենտրոնի ղեկավարին ու համաձայնել է ամբողջովին բաժանել WoSign եւ StartCom-ը։
SSL արտոնագրերը օգտագործվում են կայքերի ու բրաուզերի միջեւ կոդավորված միացում ապահովելու համար։




























