Վիետնամի մայրաքաղաք Հանոյի կարաոկե-բարում բռնկված հրդեհի հետեւանքով 13 մարդ է զոհվել: Այս մասին գրում է Lenta-ն՝ վկայակոչելով BBC News-ը:

Ութ հարկանի շենքում, որտեղ տեղակայված է հաստատությունը, հրդեհը սկսվել է երեքշաբթի երեկոյան: Նշվում է, որ կրակը փոխանցվել է կից գտնվող մի քանի շենքերին, նաեւ բարի դիմաց կայանված մեքենաներին եւ մոտոցիկլետներին: Հրշեջներից 5 ժամ է պահանջվել կրակը չեզոքացնելու համար: