Ուկրաինայի Գերագույն ռադայի՝ «Ընդդիմադիր բլոկի» պատգամավոր Դմիտրի Դոբկինը խորհրդարանի նիստում իր համար 135 հազար եվրոյի տուրիստական այցելություն է պատվիրել: Պատգամավորի նամակագրության տեսագրությունը հայտնվել է TVgolosnaroda-ի YouTube-ի էջում:

Կադրերում երեւում է հաղորդագրությունը, որը Դոբկինը ստացել էր տուրօպերատորից: Նա պատգամավորին հայտնել է, որ տուրիստական այցելությունը պատվիրված է 6 հոգու համար եւ նախատեսված է 14 օրով: Տեքստը կարդալիս պատգամավորն էկրանը փակել էր ձեռքով, այդ պատճառով հայտնի չէ, թե որ երկիր է նա պատրաստվում մեկնել:

Դոբկինը դրանից հետո մոտեցել է սյուներից մեկին, ինչ-որ բան խմել եւ մի քանի րոպե պատի մոտ կանգնած մնալուց հետո վերադարձել իր տեղը, հայտնում է dni.ru-ն; Ընդ որում, նա լպստում էր շուրթերը, չխկացնում մատները, պտտում գլուխը: Տեսանյութի մեկնաբանություններում օգտատերերը կարծիք են հայտնել, որ պատգամավորը թմրանյութ է օգտագործել: