Microsoft ընկերությունը Fancy Bear անունը կրող եւ ենթադրաբար ռուսական իշխանությունների համար աշխատող մի խումբ ցանցահենների մեղադրել է Windows օպերացիոն համակարգում խոցելիություն հայտնաբերելու եւ դրանից օգտվելու համար, փոխանցում է DW-ն:
Ընկերության տվյալներով՝ չարագործները մի շարք կիբերհարձակումներ են գործել, այդ թվում՝ օգտագործելով այսպես կոչված «ֆիշինգի» տեխնոլոգիան: Այդ մեթոդի էությունը հետեւյալն է. ցանցահենները արտաքինից ինտերնետ ռեսուրսներին նման կայքեր տանող սպամ են բաժանում: Ոչինչ չկասկածող օգտատերերը կեղծ կայքում գրում են իրենց տվյալները՝ գաղտնաբառն ու ծածկանունը եւ դրանով ցանցահենների համար հասանելի դարձնում իրենց անձնական տվյալները:
Ընկերությունից խոստացել են, որ մինչեւ նոյեմբերի 8-ը պատրաստ կլինեն թարմացումները, որոնք կօգնեն պաշտպանվել նման կիբերհանցագործություններից:




























