Անբարենպաստ եղանակային պայմանները բացասաբար են ազդել Ադրբեջանում ցորենի արտադրության վրա:

Ինչպես ադրբեջանական APA գործակալությանը հայտնել է գյուղատնտեսության փոխնախարար Բահրամ Ալիեւը, գերատեսչության համար հիմնական գերակայություններն են ցորենի արտադրությունն ու անասնապահությունը: Սակայն կլիմայական փոփոխությունները որոշակի խնդիրեր են հարուցել ցորենի արտադրության ոլորտում. «Անցած տարի երկրում արտադրվել է 3 մլն տոննա ցորեն, ինչը լիովին բավարարել է ներքին պահանջարկը: Այս տարի արտադրվել է միայն 2 մլն տոննա»:

Ալիեւը նշել է, որ Ադրբեջանի տարածքի 47.8 տոկոսը ենթարկվել է էռոզիայի: