Յուրաքանչյուր երկիր իրավունք ունի ատոմային ծրագիր ունենալ խաղաղ նպատակներով: Իրանի, Թուրքիայի եւ Բրազիլիայի ղեկավարների ստորագրած փաստաթուղթը՝ իրանական ատոմային ծրագրի կարգավորման վերաբերյալ, կարեւոր փաստաթուղթ է: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, այդ մասին հայտարարել է ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը՝ պատասխանելով Բաքվում ընթացող 1-ին ամենամյա սիմպոզիումի մասնակիցների հարցերին:

Մամեդյարովն ընդգծել է, թե Իրանի ատոմային ծրագրի մասին ՄԱԿ-ի բանաձեւը պետք է իրացվի միայն երկխոսության միջոցով: