Ոստիկանությունը որոնում է Երեւանի 34-ամյա բնակչուհի Մարգարիտ Մաթեւոսյանին:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Մարգարիտ Մաթեւոսյանը նոյեմբերի 1-ին ժամը 21:30-ին դուրս է եկել տնից եւ չի վերադարձել:

Տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են զանգահարել 1-02 հեռախոսահամարով կամ դիմել ոստիկանության Էրեբունու բաժին:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: