Ոստիկանությունը շարունակում է որոնել շուրջ 3 ամիս կորած համարվող Համազասպ Մարտիրոսյանին:

Ըստ ոստիկանության տարածած հաղորդագրության՝ Կոտայքի մարզի բնակիչ, 51-ամյա Համազասպ Մարտիրոսյանն օգոստոսի 6-ին տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Տեղեկություն իմացողներին իրավապահները խնդրում են դիմել ոստիկանության Կոտայքի բաժին կամ զանգահարել 1-02 հեռախոսահամարով:

Մանրամասները՝ ոստիկանության պատրաստած տեսանյութում: