Ամստերդամի ջրանցքներից մեկում հոկտեմբերի 22-ին իրար են բախվել գերմանական բեռնանավն ու ուղեւորատար լաստանավը: Մի քանի ուղեւորներ հայտնվել են ջրում, կորել է լաստանավի կապիտանը:

Ներկայումս իրավապահները չեն կարողացել պարզել ուղեւորների հստակ քանակությունը, որ գտնվում էր լաստանավի վրա բախման պահին:

Տեղական ոստիկանությունը պնդում է, որ անհետ կորածների թիվն ավելին կարող է լինել: Փրկարարական գործողությունը շարունակվում է: