Apple ընկերությունը ճկվող սմարթֆոն ստեղծող տեխնոլոգիայի պատենտ է ստացել: Դիմումը ԱՄՆ պատենտների եւ ապրանքանիշերի բյուրո էր ներկայացվել դեռ օգոստոսին, սակայն փաստաթուղթը ընկերթյունը ստացել է օրերս, հայտնում է BGR-ը:
Պարբերականի տվյալներով՝ պատենտավորված տեխնոլոգիայով ստեղծված սարքը հնարավոր կլինի ճկել, առանց կորպուսը վնասելու: Դրա համար սմարթֆոնը պետք է համալրվի 2 պանելով, որոնք կարող են դիսփլեյի դեր խաղալ: Սարքին ճկունություն են ապահովում ածխածնային նանոխողովակները: Ընդհանուր առմամբ այն տեսքից նոթատետր է հիշեցնելու:




























