Հուլիսյան իրադարձությունների վերաբերյալ զեկույցում կլինեն բավականին խիստ գնահատականներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, 2017 թվականի պետբյուջեի նախագծի խորհրդարանական լսումներից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք կոշտ գնահատականներ կլինեն։
«Գնահատականների կոշտ լինել- չլինելը կլինի հրապարակվելուց հետո, կարծում եմ՝ կլինեն բավականին խիստ գնահատականներ խախտումների հետ կապված, հարցադրումներ, որոնք պետք է պարտադիր պարզվեն»,- ասաց Արման Թաթոյանը։
Նա նշեց նաեւ, որ իրենց գրասենյակի աշխատակիցները գրեթե ամեն օր այցելում են «Սասնա ծռերի» անդամներին, ինքը նույնպես պարբերաբար այցելում է եւ ընդհանրապես այս հարցն իրենց ուշադրության կենտրոնում է։











