Kickstarter-ը գործարկում է նոր՝ Kickstarter Live գործիքը, որը նախագծերի ներկայացումը կդարձնի ավելի ինտերակտիվ: Նոր գործիքի միջոցով ծրագրավորողներն ու հարթակի օգտատերերը կկարողանան ռեալ ժամանակով իրար հետ շփվել: Այս մասին գրում է Engadget-ը:

Kickstarter-ի եւ նմանատիպ հարթակների շնորհիվ քրաուդֆանդինգի միջոցով ֆինանսավորում են ստացել բազմաթիվ նախագծեր:

Հարթակում նախագծերը ներկայացվում են լուսանկարների կամ վիդեոների միջոցով, իսկ Kickstarter Live-ը թույլ կտա հարթակի օգտատերերին նախագծի մասին եւ այն ներկայացնող թիմին հարցեր ուղղել: Դա կօգնի ներդրում կատարող ցանկացողներին որոշում կայացնել:

Kickstarter Live-ը ինտեգրվում է նախագծի էջերի եւ Facebook Live-ի հետ՝ բետա-տարբերակի կարգավիճակով:

Այս տարվա ընթացքում Kickstarter-ում ավարտին են հասցվել 100 հազար նախագիծ: Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ Kickstarter-ը կարեւոր եւ հանրօգուտ գործունեություն է ծավալում. հարթակի միջոցով լրիվ զբաղվածությամբ 29 600 եւ 283 000 հեռահար աշխատատեղ է բացվել: