Ոստիկանությունն ամերիկյան Հյուսիսային Դակոտա նահանգում ցուցարարների դեմ արցունքաբեր գազ ու ռեզինե փամփուշտներ է կիրառել, հայտնում է NBC հեռուստաալիքը։
Տեղի բնակիչները արդեն մի քանի ամիս է բողոքում են նավթախողովակի շինարարության դեմ՝ պնդելով, որ այն պոտենցիալ վտանգ է պարունակում սիու ցեղի սրբազան վայրերի համար, նաեւ սպառնում ջրամատակարարմանը։
Հեռուստաալիքի տվյալներով, իրավապահ մարմինների աշխատակիցները մի քանի օր առաջ եկել էին գետի մոտ գտնվող մի բլուր, որը տեղի բնակիչները սրբազան են համարում։
Հեռուստաալիքը հայտնում է, որ անկարգությունները սկսվել են այն բանից հետո, երբ իրավապահ մարմինների ներկայացուցիչները ապամոնտաժել են գետի վրայով անցնող կամուրջը, որը ցուցարարները կառուցել էին, որպեսզի հասնեն սրբազան վայրին։ Այն բանից հետո, երբ մարդիկ սկսել են շշեր նետել ոստիկանների վրա, նրանք ստիպված են եղել քայլեր ձեռնարկել, որպեսզի իրավիճակը հսկողության տակ վերցնեն։











