«Հանրապետական» կուսակցության ներկայացուցիչներն այսօր՝ նոյեմբերի 3-ին,  այցելել են Եռաբլուր կուսակցության հիմնադիր Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի կապակցությամբ։  Պատգամավորները՝ Աժ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորությամբ հարգել են Նավասարդյանի հիշատակը։

NEWS.am-ի թղթակցի փոխանցմամբ՝ Գալուստ Սահակյանը  ծաղիկներ է դրել նաեւ Սպարապետ Վազգեն Սարգսյանի ու Զորավար Անդրանիկի գերեզմաններին։

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչ օրս հանրապետականները առաջնորդվում են Աշոտ Նավասարդյանի պատգամներով։

«Այն արժեքները, նպատակները, որոնք ունեցել է Աշոտ Նավասարդյանը, շատ քչերն ունեն, նա մեծ ճանապարհ է անցել անկախ Հայաստան ունենալու համար, եւ այսօր մենք ունենք այդ անկախ Հայաստանը եւ պետք է միասին ամեն ինչ անենք, որ այդ անկախ Հայաստանը ուժեղացնենք եւ փոխանցենք գալիք սերդին»։

Լրագրողների հարցին, որ ընդդիմադիր գործիչները քննադատում են ՀՀԿ-ականներին՝ ասելով, որ  Նավասարդյանի գաղափարների շարունակողը չեն, Տարոն Մարգարյանն արձագանքել է. «Ես այդպիսի կարծիք արտահայտողներին ուղղակի արհամարհում եմ»։