Աշխատանքային Linkedin սոցցանցը գործարկել է Salary ծառայությունը, ինչը թույլ է տալիս վիճակագրական տվյալներ ստանալ ըստ մասնագիտությունների եւ տարածաշրջանների վճարվող աշխատավարձերի մասին: Այս մասին գրում է The Next Web-ը:

Ընտրելով հետաքրքող հաստիքն ու տարածաշրջանը՝ օգտատերը Salary-ի միջոցով կկարողանա իմանալ ներմուծված տվյալներին համապատասխան մոտավոր աշխատավարձը:

Ծառայության վիճակագրությունը ձեւավորվում է օգտատերերի տրամադրված տվյալների հիման վրա. դրա համար օգտատերը ծառայությանը պետք է հայտնի իր աշխատավարձի չափը: Linkedin-ն իր հերթին խոստանում է այս տվյալները չտրամադրել աշխատանքային գործակալություններին:

Համաձայն The Next Web-ի՝ այս ծառայությունը LinkedIn-ին թույլ կտա ավելի ճշգրիտ ներկայացնել ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերի մասին ինֆորմացիան, քան վերլուծական այլ ծառայություններն, ինչպիսիք են, օրինակ, GlassDoor-ը: