Mail.Ru Group –ը 100 մլն դոլարով գնել է պատրաստի սնունդի ու մթերքների որոնման ու պատվիրման Delivery Club ծառայությունը, հայտնում է Mail.Ru Group–ի մամուլի հաղորդագրությունը։

Delivery Club-ը գործարկվել է 2009-ի սեպտեմբերի 1-ին։ Ծառայությունը ներառում է ավելի քան 4․5 հազար ռեստորան ու առաքման հարյուրավոր ծառայություն։ Պատվերների քանակը օրական մոտ 20 հազար է։

2016-ի առաջին վեց ամիսների արդյունքներով Delivery Club–ի շահույթը կազմել է 296 մլն ռուբլի։ Շարժական սարքերի միջոցով պատվերները վերջին երեք տարիներին 2․7 անգամ ավելացել են ու հիմա գերազանցում է ընդհանուր պատվերների 72 տոկոսը։