Վրաստանի սահմանադրական անվտանգության դեպարտամենտի աշխատակիցները կալանավորել են հանցավոր մի խմբավորում, որը Բաքու-Սուփսա խողովակաշարից խոշոր մասշտաբներով հում նավթ էր գողանում, հետագայում այն վաճառելու նպատակով:

Մասնավորապես, ձերբակալվել է 5 մարդ. Միխայիլ Մգաբրիշվիլին, Ջեմալ Բեգիջանաշվիլին, Զուրաբ Գիորգիձեն, Գեորգի Չումբուրիձեն եւ Ջեմալ Սիանիձեն, հաղորդում է GHN-ը:

Այս հանցագործությունը նախատեսում է մինչեւ 10 տարվա ազատազրկում: