Հայաստանի քաղաքային իշխանությունները պետք է հետեւեն, որպեսզի անչափահասներին ծխախոտ եւ ալկոհոլ չվաճառեն: Այս մասին ՀՀ Կառավարության նոյեմբերի 3-ի նիստում հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով՝ դրան հետեւելու խնդիրը տեղական ինքնակառավարման մարմիններինն է: Նրանք պարտավոր են տուգանել այն խանութներին, ինչպես նաեւ բարերին եւ սրճարաններին, որոնք անչափահասներին օգնում են ծխել եւ խմել:
«Տեղական իշխանությունները պետք է ուշադրություն դարձնեն սրճարաններին, ակումբներին եւ ժամանցի մյուս օբյեկտներին: Միաժամանակ, հարկավոր է զարգացնել սպորտը եւ առողջ ապրելակերպ քարոզել: Մենք դրա անհրաժեշտության մասին ասել ենք սպորտի նախարարին, բայց առայժմ արդյունքներ չեն նկատում»,- ասել է վարչապետը:











