Հոկտեմբերի 22-ին տեղի է ունեցել ԱԺ աշխատանքային խորհրդակցությունը, որը նախագահել է ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Նիկոյանը:
ԱԺ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցության ժամանակ քննարկվել են չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 25-28-ի ԱԺ չորսօրյա նիստերի օրակարգի որոշման նախագիծը:
ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգի լրացումներ բաժնում ընդգրկվել է 17 հարց: ԱԺ առաջիկա նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 107 հարց, միջազգային 18 պայմանագիր:
Չորրորդ գումարման ԱԺ ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին որոշման նախագիծը եւ հոկտեմբերի 25-28-ի ԱԺ նիստերի օրակարգի նախագիծը կհաստատվեն հոկտեմբերի 25-ի ԱԺ նիստում։





























