ShowPo ընկերությունը ստեղծել է մի զգեստ, որի գույնը կարելի է փոխել՝ ընտրելով անհրաժեշտ երանգը iPad–ի ներկապնակում, հայտնում է Metro–ն։

Համացանցում հայտնվել է մի տեսագրություն, որտեղ նորաստեղծ հագուստի հետաքրքիր հատկանիշները ցուցադրել է ընկերության գլխավոր տնօրեն Ջեյն Լուն։ Տեսագրության մեջ մի աղջիկ է պատկերված, որը հիանում է գույնի յուրաքանչյուր փոփոխությունից։ Նման հագուստի զանգվածային արտադրություն սկսելու հեռանկարի մասին դեռ ոչինչ չեն հայտնում։