Մոսկվայի քաղաքային դատարանում «Սպիտակ գայլեր» խմբավորման երկու սքինհեդներ հոկտեմբերի 22-ին ատենակալների կողմից մեղավոր են ճանաչվել ազգային ատելության հողի վրա 15 սպանություններ կատարելու մեջ:

Քննության տվյալներով, 22-ամյա Վասիլի Կրիվեցն ու Դմիտրի Ուֆիմցեւը 2007թ. հոկտեմբեր-դեկտեմբերին միավորվել են այլ երիտասարդների հետ՝ ոչ սլավոնական արտաքինով մարդկանց ահաբեկելու համար:

Նրանք սպանել են Տաջիկստանի, Ուզբեկստանի, Ադրբեջանի, Թուրքիայի եւ Ռուսաստանի քաղաքացիների: Հիմնականում սպանությունները տեղի են ունեցել մետրոյի կայարանների մոտ՝ դանակների, մուրճերի եւ մետաղական ձողերի միջոցով:

Սպանությունից հետո երիտասարդները թալանել են իրենց զոհերին:

Դատավճիռը կայացվելու է հոկտեմբերի 25-ին: