Facebook սոցիալական ցանցը հրապարակել է ընթացիկ տարվա երրորդ եռամսյակի ֆինանսական հաշվետվությունը՝ գրանցելով եկամուտների զգալի աճ, հայտնում է Newsru-ն:
Ներկայացված տվյալների համաձայն՝ Facebook-ի շահույթը հուլիս-սեպտեմբեր ժամանակահատվածում կազմել է 7 մլրդ դոլար՝ մեծանալով 56 տոկոսով՝ ի տարբերություն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի: Ընդ որում, զուտ շահույթը կազմել է 2.38 մլրդ դոլար, այնինչ մեկ տարի առաջ ընկերությունը վաստակել էր 896 մլն դոլար: Շահույթի աճը կազմել է այսպիսով 166 տոկոս: Ընկերության ծախսերն աճել են 28 տոկոսով՝ կազմելով 3.89 մլրդ դոլար:
Վերլուծաբանների հետ վիդեոխորհրդակցության ժամանակ ընկերությունը նախազգուշացրել էր, որ 2017-ին շահույթի աճի տեմպերը կարող են նկատելի կրճատվել սոցցանցում գովազդի ծավալների աճի ցածր տեմպերի պատճառով: Դրա ֆոնին Facebook-ի բաժնեմասերը նվազել էին ավելի քան 7 տոկոսով:




























